Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Չիլիի դժվար հաղթանակը

Չիլիի դժվար հաղթանակը
11.06.2016 | 08:41

Գերլարված ստացվեց Ամերիկայի գավաթի խաղարկության Չիլի-Բոլիվիա խմբային հանդիպումը, որն իր սյուժեով ամբողջովին Եվրոպայի առաջնության մեկնարկային Ֆրանսիա-Ռումինիա խաղի կրկնությունն էր: Տուգանայի իրացումից Բոլիվիայի ընտրանին կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն Ամերիկայի գավաթի գործող չեմպիոնը վերջին վայրկյաններին կարողացավ տասնմեկմետրանոցի իրացումով կորզել հաղթանակը: Չիլիացիների կազմում երկու գոլն էլ Վարգասի ակտիվում է: Այս խաղից հետո Բոլիվիայի ընտրանին զրկվեց գավաթի համար պայքարից,իսկ Չիլին դուրս եկավ փլեյ օֆ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ